Հասարակություն

Սեբաստիայի հայկական եկեղեցին վերանորոգումից հետո կվերածվի թանգարանի

WRed 272 դիտում
Սեբաստիայի հայկական եկեղեցին վերանորոգումից հետո կվերածվի թանգարանի

Թուրքիայի Սիվաս նահանգի Գյուրուն բնակավայրում (պատմ.՝ Սեբաստիա, Կյուրինի գավառակ) գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգումն ընթացքի մեջ է: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

 

Թուրքիայի մշակութային ժառանգության ու թանգարանների տնօրինության կողմից վերանորոգվելուց հետո այն հանձնվելու է Գյուրունի համայնքապետարանին և դառնալու է քաղաքային թանգարան:

 

Քաղաքապետ Նամի Չիֆթչին տեղեկացրել է, որ վերանորոգման աշխատանքների զգալի մասն արդեն արված է, և աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է այնտեղ անցկացնել քաղաքի գլխավոր մշակութային միջոցառումները:

 

Վերանորոգման համար պետությունը հատկացրել է 3 միլիոն 984.000 թուրքական լիրա (մոտ 700.000 դոլար)։

Նշենք, որ Կյուրին բնակավայրը 20-րդ դարի սկզբին ունեցել է ընդհանուր առմամբ 3000 տուն բնակիչ, որից 1550-ը՝ հայեր: Հայերն այստեղ զբաղվել են առևտրով, երկրագործությամբ և արհեստներով: Բնակավայրում կար մեկ քարաշեն հայկական եկեղեցի և մեկ դպրոց: 1915 թ.-ին Կյուրինի հայ բնակչությունը ենթարկվել է ցեղասպանության՝ տարագրվել և բնաջնջվել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից