Հասարակություն

Հորդորում եմ ոչ մի դեպքում չգնել միս փողոցից, մեքենաների բեռնախցիկներից

WRed 309 դիտում
Հորդորում եմ ոչ մի դեպքում չգնել միս փողոցից, մեքենաների բեռնախցիկներից

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հորդորում է ոչ մի դեպքում փողոցից, մեքենաների բեռնախցիկներից և սանիտարական վատ պայմաններում գտնվող միս չգնել: Այս մասին Ավետիսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

 

«Վերջերս մեզ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին հաճախ են ուղարկվում թարմ մսի փողոցային անթույլատրելի վաճառքը փաստող լուսանկարներ: Թեև նման իրացումը կանխելու կամ արգելելու իրավական հիմք ՍԱՏՄ-ն չունի, սակայն պատրաստ ենք աջակցել տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմիններին խնդիրը լուծելու հարցում: 

 

Հորդորում եմ նախ ոչ մի դեպքում չգնել միս փողոցից, մեքենաների բեռնախցիկներից, որը չունի դրա անվտանգությունը փաստող անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթ, և ապա՝ նման դեպքերի մասին անմիջապես տեղեկացնել տեղի ՏԻՄ և իրավապահ կառույցներին կամ զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին 010 206040 համարով: Հրաշալի կլինի, եթե նկարեք և լուսանկարներն ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով մսի անօրինական վաճառքի տեղը, հասցեն: Ուղարկեք նաև ՍԱՏՄ facebook-ի պաշտոնական էջին ՝ https://www.facebook.com/snund.am/ »,- գրել է նա: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից