Հասարակություն

Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են անձանց, ովքեր պլանավորել են պայթեցնել համալսարանի հանրակացարանը

WRed 316 դիտում
Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են անձանց, ովքեր պլանավորել են պայթեցնել համալսարանի հանրակացարանը

Իրանի հետախուզության նախարարությունը հայնտել է մի խումբ անձանց ձերբակալելու մասին, որոնք պլանավորում էին իրանյան համալսարանի հանրակացարանի պայթյունը, հաղորդում է Mehr-ը:

 

Ըստ այդմ` գործակալները հայտնաբերել և ձերբակալել են կոռումպացված ցանցի անդամներին, որոնք պլանավորել են Թեհրանում հանրակացարանի հրկիզումը: Հանրակացարանը պատկանում է Իրանի Գիտության և տեխնոլոգիաների համալսարանին: 

 

Անձինք պլանավորել են վնասելով գազի խողովակը հանրակացարանի խոհանոցում հրահրելով պայթյուն: Սակայն ծրագիրը ձախողվել էր բնակիչների իրազեկվածության և անվտանգության ծառայության աշխատակիցների օգնության շնորհիվ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից