Հասարակություն

«Ոսկե Ծիրան» ռեստորանային համալիրի բակից վիրավոր տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց

WRed 297 դիտում
«Ոսկե Ծիրան» ռեստորանային համալիրի բակից վիրավոր տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց

Ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնց ահազանգ է ստացվել, որ դեկտեմբերի 2-ին՝ , կեսգիշերն անց, իրենց մոտ է տեղափոխվել Գեղամ Մ-ն՝ «պոլիտրավմա, աջ հոնքի պատռված վերք» ախտորոշմամբ։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը ՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

 

Համայնքային ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքները ստացել է Վերին Արտաշատ գյուղի Արարատյան փողոց 23 հասցեում գործող «Ոսկե Ծիրան» ռեստորանային համալիրի բակում Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ՝ 28-ամյա Գրիգոր Ն-ի հետ վիճաբանելու ժամանակ։ Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Գրիգոր Ն-ն ներկայացել է ոստիկանություն։ 

 

Գեղամ Մ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գրիգոր Ն-ն աշխատում է Արտաշատի ավագ դպրոցում։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից