Քաղաքականություն
Ավտոբուսներն այսօրվանից երթևեկում են Երևանի փողոցներում․ Աշոտ Սարգսյան
WRed
Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արդեն տեսանելի։ Մասնավոր ուղևորափոխադրողի ներկրած ավտոբուսները այսօրվանից երթևեկում են Երևանի փողոցներում, մասնավորապես, սպասարկում են Նոր Նորքի բնակիչներին:
Երեկ ավագանու նիստում քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց,որ տրանսպորտային ցանցը սպասարկող շարժակազմի մրցույթները կբացվեն 2020 թվականի փետրվարին:Ակնկալվում է, որ նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը Երևանում կլինի արդեն 2020 թվականին»: