Քաղաքականություն

65,5 մլն դրամ. քաղաքապետարանում կրկին պարգատրվել են

WRed
65,5 մլն դրամ. քաղաքապետարանում կրկին պարգատրվել են

Երևանի փոխքաղաքապետները, մամուլի քարտուղարը, Արթուր Մեսչյանը ու բոլոր թաղապետերը դեկտեմբերի պարգևատրվել են 840 ական դրամով. պարգևատրումների ամբողջ ֆոնդը դեկտեմբերին կազմել է  մոտ 65,5 մլն դրամ։ 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբեր ամսին ևս պարգևատրել է քաղաքապետարանի աշխատակազմին ու ղեկավար կազմին,պարգևատրվել են նաև Երևանի բոլոր թաղապետերը: 

Այս մասին Tert.am -ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։ 

Քաղաքապետն իրեն չի պարգևատրել,սակայն պարգևատրվել է քաղաքապետարանի 120 աշխատակցի․  քաղաքապետի չորս տեղակալները՝ Հրաչյա Սարգսյանը, Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը, քաղաքապետի երկու խորհրդականները, մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը, արտաքին կապերի վարչության պետը, իրավաբանական վարչության պետը, մշակույթի և տուրիզմի վարչության պետը, հանրակրթության վարչության պետը, քարտուղարության պետը, կազմակերպական վարչության պետը, վերահսկողության վարչության պետը, սոցիալական ապահովագրության վարչության պետը, ևս մեկ վարչության ու բաժնի պետ պարգևատրվել են յուրաքանչյուրը 840 000-ական դրամով։ Վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մուրադյանը պարգևատրվել է 759 հազար դրամով: Քաղաքապետի օգնական Կարեն Հարությունյանը պարգևատրվել է 600 հազար դրամով: Պարգևատրրվել են նաև վարչության պետերի տեղակալներ, գլխավոր ճարտարապետի օգնականը և այլ անձինք: 

Ամենացածրը պարգևատրվել են խմբակցության չորս փորձագետները՝ 

219 հազաական դրամ: 

Քաղաքապետի կարգադրությամբ պարգևատրումների համար բյուջեից հատկացվել է 56 մլն 189 հազար դրամ: 

Բայց, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանի կարգադրությամբ պարգևատրվել են Երևանի բոլոր վարչական շրջանների ղեկավարները՝ յուրաքնաչյուրը 840 հազարական դրամ: Նրանց պարգևատրման համար էլ բյուջեից հատկացվել է 9մլն 240 հազար դրամ: Ընդհանուր քաղաքապետարանի պաշտոնյաներին ու թաղապետենրին մեկ ամսում պարգևատրելու համար բյուջեից ծախսվել է 65 մլն 429 հազար դրամ: 

Պարգևավճարների ցանկը ներկայացվում է սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250