Քաղաքականություն
2019 -ին ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրլն 507.1 մլրդ դրամի չափով եկամուտ. Անանյան
WRed
2019 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 507.1 մլրդ դրամի չափով եկամուտ, որից 42.8 մլրդ-ը վերադարձվել է հարկ վճարողներին՝ ԱԱՀ-ի գծով նախկինում կուտակված պարտքի համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նշենք, որ ՊԵԿ-ի առաջարկի հիման վրա 2019 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց հարկ վճարողներին ԱԱՀ-ի գծով վերադարձնել շուրջ 56.4 մլրդ դրամ, որից փաստացի վերադարձվել է 42.8 մլրդ-ը:
Այսպիսով՝ փաստացի հարկային եկամուտները կազմել է 1 տրլն 464.3 մլրդ դրամ:
2019 թվականի համար օրենքով սահմանված ծրագրային ցուցանիշը կազմել է 1 տրլն 401.9 մլրդ դրամ, այսինքն՝ ընդհանուր առմամբ գերակատարումը կազմել է 105.2 մլրդ դրամ կամ 7.5 տոկոս:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
WRed
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
WRed
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
WRed
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
WRed