Քաղաքականություն

Ավտոմեքենաների մաքսային վճարներից բյուջե մուտքերն ավելացել են ավելի քան 58 մլրդ դրամով․ Անանյան

WRed
Ավտոմեքենաների մաքսային վճարներից բյուջե մուտքերն ավելացել են ավելի քան 58 մլրդ դրամով․ Անանյան

Հայաստանում նախորդ տարի մաքսային ձևակերպում է ստացել 189 հազար 18 մեքենա, դրա արդյունքում պետական բյուջե է ապահովվել 95 մլրդ դրամի մուտք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«2019-ի ընթացքում մաքսային ձևակերպում է ստացել 189 հազար 18 ավտոմեքենա՝ նախորդ տարվա՝ 64 հազար 82-ի համեմատ: Մեքենաների համար գանձումների գծով պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 95 մլրդ կամ 58 մլրդ-ով ավել 2018-ի համեմատ»,-ասաց Անանյանը:

Նա անդրադարձավ նաև ընդդիմախոսների այն մտահոգությանը, որ 2020-ին ավտոմեքենաների աննախադեպ ներհոսք չի լինելու, և  ինչով են պատրաստվում կատարել բյուջետային մուտքերի գծով ծրագրավորված ցուցանիշները: Անանյանը նշեց՝ 2019-ին հարկ վճարողներին 56.4 մլրդ դրամի դեբետային մնացորդները վերադարձնելու որոշումը նաև նպատակ ուներ չեզոքացնելու այն եկամտային ժամանակավոր էֆեկտը, որ ունեցել են 2019-ին ավտոմեքենաների մասով: «Ընդդիմախոսների կողմից արտահայտված այն մտահոգությունը, թե ավտոմեքենաների գծով մուտքերը եղել են ժամանակ եկամուտներ, տեղին են, բայց մենք այդ ժամանակավոր եկամուտների ազդեցության անբարենպաստ հետևանքը չեզոքացրել ենք: Հետևաբար, 2020-ին ունենալու ենք բյուջետային եկամուտներ՝ մեր պատկերացմամբ շատ ավելի, քան ծրագրավորված է 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքով»,-վստահեցրեց Անանյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250