Քաղաքականություն

Լոռեցյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. Պաշտպան

WRed
Լոռեցյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. Պաշտպան

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի նախկին տեղակալ Գեւորգ Լոռեցյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա պաշտպան Լեւոն Սահակյանը։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կաշառք ստանալու կասկածանքով Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալվել են, ավելի ուշ՝ կալանավորվել։

ԱԱԾ-ի ձեռք բերած նախնական տվյալների համաձայն՝ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի եւ մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսավարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է եւ միաժամանակ նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Մրցույթներում հաղթելու դիմաց փոխնախարարն իր վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250