Քաղաքականություն

Ամեն փոքր քաղաք չի կարող լավ տեխնիկայով ու կադրերով հագեցված ծննդատուն ունենա. Իոաննիսյան

WRed
Ամեն փոքր քաղաք չի կարող լավ տեխնիկայով ու կադրերով հագեցված ծննդատուն ունենա. Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանում երեխաները պետք է ծնվեն բարձրորակ, տեխնիկապես ու կադրերով լավ հագեցված ծննդատներում: Սա է նորածինների և ծննդկանների մահացիության նվազեցման հիմնական մեխանիզմներից մեկը:

 

Եթե այդ նպատակի համար պետք է ծննդատները խոշորացնել, միավորել ու ծննդկաններին ստիպել, որ մի 20-30 կմ անցնեն (առավելևս՝ Սուրեն Պապիկյանենց գցած ճանապարհներով), ուրեմն դա պիտի արվի: Եկեք ազնիվ լինենք, ամեն փոքր քաղաք չի կարող լավ տեխնիկայով ու կադրերով հագեցված ծննդատուն ունենալ:

 

Դեռ Սովետից եկած ու նախորդ իշխանությունների ժամանակ շարունակված «Ժողովրդի համար գյուղի պոլիկլինիկա, իսկ էլիտայի համար թույն հիվանդանոց» վիճակներին պետք է վերջ տալ և Արսեն Թորոսյանը անում է դա:

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250