Պատահարներ

Նուբարաշենում դատապարտյալների վեճն ավարտվել է դանակահարությամբ

WRed 515 դիտում
Նուբարաշենում դատապարտյալների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Այսօր՝ լույսը դեռ չբացված, միջադեպ է տեղի ունեցել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում։ Խցերից մեկի դատապարտյալների միջև ինչ-ինչ պատճառներով վեճ է սկսվել, որն ուղեկցվել է հայհոյանքներով, վերածվել ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ։

 

Քրեակատարողական հիմնարկի ծառայողները` ձայներ լսելով, շտապել են խուց, սակայն վիճողներից երկուսն արդեն դանակահարված են եղել։ Նրանք ահազանգել են շտապօգնություն։

Այս մասին գրում է SputnikArmenia-ն: 

 

Տուժածները, որոնք մոտ 45-ամյա տղամարդիկ են,  տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։

Ըստ որոշ լուրերի՝ նրանցից մեկը վնասվածքներ է ստացել կրծքավանդակի շրջանում։ Դատապարտյալները գտնվում են բժիշկների հսկողության ներքո։

Քրեակատարողական հիմնարկ այցելած քննիչներն ու ոստիկանության ծառայողները պարզում են կատարվածի մանրամասները։

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից