Պատահարներ

Օդանավակայանում գողացել են «Դալմա Մոլ»-ի մենեջերի 300 հազար դրամանոց կոշիկները

WRed 1 րոպե 927 դիտում
Օդանավակայանում գողացել են «Դալմա Մոլ»-ի մենեջերի 300 հազար դրամանոց կոշիկները

Հունվարի 27-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ Սյունե Զ.-ն և հայտնել, որ հունվարի 25-ին՝ գիշերը ժամը 04:00-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից գողացել են իրեն պատկանող «Դոլչե և Գաբանա» արտադրության թանկարժեք ՝ 300 հազար դրամ արժողության կոշիկներ: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ժամերի ընթացքում պարզել են, որ կոշիկները գողացել է «Զվարթնոց» օդանավակայանում որպես մաքրուհի աշխատող Ասյա Հ.-ն, ով երեկ՝ հունվարի 27-ին ներկայացել է գծային բաժին և ոստիկաններին հանձնել թանկարժեք կոշիկները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կոշիկների տերը աշխատում է «Դալմա Մոլ» առևտրի կենտրոնում՝ որպես մենեջեր: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից