Այլ

Չինաստանը հայտնել է կորոնավիրուսի նահանջի և ավարտի ժամկետները

WRed 1 րոպե 4,001 դիտում
Չինաստանը հայտնել է կորոնավիրուսի նահանջի և ավարտի ժամկետները

Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսի համաճարակը կնահանջի փետրվարի կեսերին և կավարտվի մարտի վերջին, հայտնում է Reuters գործակալությունը` հղում տալով  ՉԺՀ կառավարության ներկայացուցչի հայտարարությանը:

Վիրուսի վերահսկման և կանխարգելման ազգային փորձագիտական խմբի ղեկավար Ջուն Նանշանը, իր հերթին հաստատել է այս տեղեկությունները։

«Մոտ 10 օր անց վիրուսի տարածումը կհասնի իր գագաթնակետին, այնուհետև կնահանջի»,- հայտարարել է նա պարբերականներից մեկին տված հարցազրույցի ընթացքում:

Նրա խոսքով՝ համաճարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ մեթոդները հիվանդության արագ հայտնաբերումը և մարդկանց մեկուսացումն է: Նախնշանը առաջարկել է ծանր դեպքերի կառավարման մասնագետներին նույնպես ներառել Չինաստանի հիվանդանոցներ: Վերջինս հավատում է, որ այդ քայլով հնարավոր կլինի ավելի շատ կյանքեր փրկել:

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250