Պատահարներ

Երևանում վրաերթի ենթարկված կինը 14 օր անց մահացել է հիվանդանոցում

WRed 583 դիտում
Երևանում վրաերթի ենթարկված կինը 14 օր անց մահացել է հիվանդանոցում

Հունվարի 16-ին, ժամը 07.55-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: 

Հունվարի 30-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հայկանուշ Ալեքսանյանը, գիտակցության չգալով, մահացել է: 

Կատարվում է քննություն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից