Պատահարներ

Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել

WRed 1 րոպե 482 դիտում
Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել

Հունվարի 31-ին, ժամը 16։53-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին հարակից սարալանջում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։26-ին, մարվել՝ 18։40-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից