Հասարակություն
Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռը վայրէջքից հետո վթարի է ենթարկվել ու մասերի բաժանվել. ուղևորները հոսպիտալացվել են
WRed
859 դիտում
Իզմիրից Ստամբուլ ժամանած Pegasus ավիաընկերության ինքնաթիռը Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղու սահմաններից և վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Կատարվածի հետևանքով Pegasus Airlines ավիաընկերության օդանավը երեք մասի է բաժանվել և բռնկվել է: Օդանավի 177 ուղևորներն ու անձնակազմի վեց անդամները տարհանվել են: Դեպքի վայրում այս պահին աշխատում են հրշեջներն ու շտապ օգնության հաշվարկները: Նշվում է, որ բժշկական օգնության են դիմել 21 ուղևոր: Ինչպես հայտնում է Թուրքիայի տրանսպորտի նախարար Մեհմեդ Ջահիդ Տուրհանը, վթարի հետևանքով ոչ ոք չի զոհվել:
[94589cac3f2caf042e91140b514902cc.jpg]
[9eb6538aac568cd9d06ad8683ee27dea.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
WRed
42,817
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
WRed
1 րոպե
1,069
Սպասվում է բուք և ձյան առատ տեղումներ. Սուրենյան
WRed
1 րոպե
17,719
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
WRed
1 րոպե
144
Ավելին Հասարակություն բաժնից
Բելառուսը արագ գոլ խփեց Հայաստանի հետ հանդիպման մեկնարկին
1 րոպե
400
Ոստիկանությունը լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
393
Հայի արյուն թափելու ձեր մուրազը մնալու է ձեր փորում. Տարոն Չախոյան
1 րոպե
322
ԱՄՆ-ում զանգվածային բողոքներ՝ ընդդեմ Թրամփի քաղաքականության
1 րոպե
359