Պատահարներ

Ալավերդում հայտնաբերել են դի և մի քանի էջից կազմված գրություն

WRed 1 րոպե 728 դիտում
Ալավերդում հայտնաբերել են դի և մի քանի էջից կազմված գրություն

Այսօր՝ ժամը 10։55-ի սահմանում , ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 3-րդ թաղամասի շենքերից մեկի բակում կնոջ դի կա։

 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները Ա. Հ-ի բնակարանում՝ հյուրասենյակի սեղանի վրա, հայտնաբերել են մի քանի էջից գրված գրություն։ Այնտեղ, մասնավորապես, գրված է եղել. «Զգում եմ, որ իմ մահը մոտ է, հարազատներիս խնդրում եմ՝ թեթև տանել այն»։

 

Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250