Այլ

Տասն օր կորոնավիրուսի դեմ պայքարած բժիշկը մահացել է գերհոգնածությունից

WRed 885 դիտում
Տասն օր կորոնավիրուսի դեմ պայքարած բժիշկը մահացել է գերհոգնածությունից

Չինաստանի Ուհանի նահանգից բժիշկ Սուն Ինցզեն տասն օր շարունակ ավտոճանապարհին ստուգել է վարորդների եւ ուղեւորների ինքնազգացողությունը կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ եւ մահացել գերհոգնածությամբ պայմանավորված սրտի կանգից: 

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Նշվում է, որ 28-ամյա Սուն Ինցզեն աշխատում էր Հունանի նահանգի կլինիկաներից մեկում, նահանգ, որը սահմանակից է կորոնավիրուսի տարածման Էպիկենտրոնի՝ Հուբեյի նահանգի հետ: Ինցզեի խնդիրների մեջ էր մտնում ճանապարհով երթեւեկող մարդկանց ինքնազգացողության ստուգումը: Բժիշկը հունվարի 25-ից գիշեր-ցերեկ զբաղվել է դրանով: Փետրվարի 3-ի առավոտյան Ինցզեն վերադարձել է հանրակացարան ու մահացել:

 

 Նրա 29-ամյա քույրը գտնվում է Ուհանում, որն արդեն երկու շաբաթ է՝ փակ է կարանտինով: Նա իրեն մեղադրում է, որ Ուհանից չի հեռացել քաղաքի փակվելուց առաջ եւ եղբորը չի օգնել դժվար ժամանակ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250