Այլ
Պուտինը և Էրդողանը հեռախոսով քննարկել են Իդլիբում տիրող իրավիճակը
WRed
1 րոպե
260 դիտում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են սիրիական կարգավորման տարբեր ասպեկտներ Իդլիբի գոտում իրավիճակի սրման համատեքստում: Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը նախաձեռնել է թուրքական կողմը:
«Քննարկումը շարունակվել է սիրիական ճգնաժամի կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ, հիմնականում՝ Իդլիբի գոտում իրավիճակի սրման համատեքստում: Նշվել է ներկայիս ռուս-թուրքական համաձայնագրերի՝ ներառյալ 2018 թվականի սեպտեմբերի 17-ի Սոչիի հուշագրի լիարժեք կատարման կարևորությունը»,- նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Բացի դրանից՝ նշվել է, որ կողմերը պայմանավորվել են լրացուցիչ կապեր հաստատել համապատասխան գերատեսչությունների միջոցով:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Եղանակ, սոցիալական ծրագրեր և լարվածություն Մերձավոր Արևելքում
1 րոպե
49
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
126
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
132
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
143