Պատահարներ

Կատաղած շները հարձակվել են քրոջս 10-ամյա որդու վրա․ պատգամավորն ահազանգում է

WRed 1 րոպե 146 դիտում
Կատաղած շները հարձակվել են քրոջս 10-ամյա որդու վրա․ պատգամավորն ահազանգում է

Փետրվարի 12-ին՝ օրը ցերեկով, Վանաձորի Լազյան/Տերյան խաչմերուկի մոտակայքում 5 կատաղած շուն հարձակվել է քրոջս 10-ամյա որդու վրա, գցել գետնին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

 

«Բարեբախտաբար մի քանի պատանիներ նկատել են և, քարերով հարվածելով շներին, իրենց իսկ վտանգի ենթարկելով, կատաղած շներից ազատել երեխային։ Երեխայի մոտ առաջացած վախի ցնցումները դադարեցնելու համար ստիպված բժիշկների միջամտությանն են դիմել, հանգստացնող ներարկել։

Ի՞նչ անել, որ նման դեպքն այլևս չկրկնվի։ Ակնկալում եմ Վանաձորի քաղաքապետարանի շուտափույթ արձագանքն ու այս խնդրի հրատապ լուծումը։ Չի կարելի թույլ տալ, որ նման միջադեպը կրկնվի, որը կարող էր այլ կերպ ավարտվել, եթե պատանիները օգնության չհասնեին…»,-գրել է նա:

 


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից