Այլ
Անկարայում քրիստոնյաների գերեզմանները պղծելու համար 6 դեռահաս է ձերբակալվել
WRed
1 րոպե
842 դիտում
Անկարայի Մամաք թաղամասի Օրթաքյոյ գերեզմանատանը քրիստոնյաների գերեզմանները պղծած 6 դեռահասները բերման են ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է sozcu.com.tr կայքը` հղում անելով Անկարայի նահանգապետարանին:
Վանդալները գերեզմանատանը պղծել են քրիստոնյաների 20 շիրիմ, կոտրել են տապանաքարերը: Վանդալները բռնվել են գերեզմանատան անվտանգության աշխատակիցների կողմից: Ոստիկանությունում հարցաքննվելուց հետո նրանք ազատ են արձակվել:
Նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ ասված է, որ փետրվարի 7-ին քրիստոնյաների գերեզմանների դեմ վանդալիզմ կատարելու կասկածանքով, Անկարայի ոստիկանական գրասենյակի կողմից ձերբակալվել է 15-16 տարեկան վեց դեռահաս, գործը փոխանցվել է դատախազություն:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Եղանակ, սոցիալական ծրագրեր և լարվածություն Մերձավոր Արևելքում
1 րոպե
45
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
126
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
132
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
143