Այլ

Բեռլինում հաստատել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

WRed 276 դիտում
Բեռլինում հաստատել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Բեռլինում հաստատել են նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, պացիենտը հոսպիտալացվել եւ գտնվում Է կայուն վիճակում: Այդ մասին մարտի 2-ին հայտնել Է Գերմանիայի մայրաքաղաքի առողջապահության գլխավոր վարչությունը:

 

«Վարակվածը մի երիտասարդ Է, որն ապրում Է Միտեի շրջանում: Նրա վիճակը կայուն Է: Նա մեկուսացվել Է «Շարիտե» կլինիկայում եւ հետազոտվում Է»,-ասված Է վարչության մամուլի տեղեկագրում: Իշխանություններն ի հայտ են բերել այն տասը մարդկանց, որոնք շփվել են հիվանդի հետ: Խոսքն ինչպես Բեռլինի բնակիչների, այնպես Էլ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի շրջանի բնակիչների մասին Է: Նրանք բոլորը գտնվում են տնային կարանտինային հսկողության ներքո եւ վիրուսի առկայության ստուգում են անցնելու, իշխանությունները շարունակում են փնտրել այլ մարդկանց, որոնք, հնարավոր Է՝ նրա հետ շփումներ են ունեցել: Մարտի 1-ի դրությամբ Գերմանիայում հաստատվել Է կորոնավիրուսի 129 դեպք: Այսպիսով, Բեռլինի պացիենտը դարձել Է 130-րդ վարակվածը: Կորոնավիրուսը գրանցվել Է ԳԴՀ-ի 16 դաշնային երկրամասերից 10-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250