Այլ

Վրացի փոխնախարարը կորոնավիրուսով վարակվելու կասկածով մեկուսացվել է

WRed 1 րոպե 281 դիտում
Վրացի փոխնախարարը կորոնավիրուսով վարակվելու կասկածով մեկուսացվել է

Ալիք Մեդիան-ն գրում է, որ շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Յուրի Նոզաձեն ինքնամեկուսացվել է, քանի որ նրա ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Այս մասին հայտարարել է շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին։

 

«Պարոն Յուրին ձեռնպահ է մնացել հանրային բոլոր հանդիպումներից, ժողովներից և ճեպազրույցներից: Նա գտնվում է մեկուսացման մեջ, ինչը հաստատում է նրա  քաղաքացիական մեծ պատասխանատվությունը: Անցկացրած թեստերով պարոն Յուրիի մոտ կորոնավիրուս չի հաստատվել»,- հայտարարել է Դավիթաշվիլին:

Ֆեյսբուքյան էջում Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Գենադի Արվելաձեն ևս գրառում է արել՝ տեղեկացնելով, որ գտնվում է մեկուսացման մեջ, քանի որ Վրաստանում շփում է ունեցել անձի հետ, որի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250