Քաղաքականություն

Թուրքիայում կարանտինի կանոներին չհետևող անձանց կենթարկեն քրեական պատասխանատվության

WRed 1 րոպե 200 դիտում
Թուրքիայում կարանտինի կանոներին չհետևող անձանց կենթարկեն քրեական պատասխանատվության


Թուրքիայում առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ձեռնարկվող միջոցառումներին և սահմանված կարանտինային կանոններին չենթարկվելու համար քաղաքացիները հնարավոր է դատապարտվեն 2 ամսից 1տարի ազատազրկման, հայտնում է ermenihaber-ը: 

Նշվում է, որ եթե արտասահմանից և այդ թվում Սաուդյան Արաբիա կատարած ուխտագնացությունից (ումրա-փոքր հաջ, ուխտագնացություն՝ մուսուլմանների համար) վերադարձած Թուրքիայի քաղաքացիները չենթարկվեն սահմանված կանոններին, ապա կարող են դատապարտվել Քրեական օրենսգրքի 195֊րդ հոդվածով։

Թուրք իրավաբան Յասեմին Քաֆադաղը, անդրադառնալով թեմային իրավական տեսանկյունից, ասել է, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի համաձայն՝ կարանտինին և ձեռնարկվող միջոցառումներին չենթարկվելը առաջացնում է քրեական  պատասխանատվություն։

Նրա խոսքով՝ այն անձը, որը դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ կխուսափի պահանջվող կանոններին հետևելուց, բացի վերոհիշյալից կարող է կանգնել խիստ փոխհատուցման պարտավորությունների առաջ։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250