Քաղաքականություն

Նախարարության ենթակայության տակ գտնվող փակված մշակութային կենտրոնների աշխատակիցները կվարձատրվեն

WRed
Նախարարության ենթակայության տակ գտնվող փակված մշակութային կենտրոնների աշխատակիցները կվարձատրվեն

Արտակարգ դրության պայմաններում փակված մշակութային կենտրոնների աշխատակիցները վարձատրվելու են։ Ինչպես տեղեկացում է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարություnյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք վարձատրվելու են մշակութային կենտրոնների աշխատակիցները։

«Նախարարությանը կից մշակութային հաստատությունների առումով այդ հարցը լուծված է»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մշակութային կենտրոններին, նախարարը նշեց, որ այդ հարցի շուրջ դեռ քննարկում չի ունեցել քաղաքապետի և փոխքաղաքապետի հետ, բայց ենթադրում է, որ այն նույնպես լուծված է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից