Այլ
Վրաստանում հարսանիքներն ու հոգեհացի արարողություններն արգելվեցին
WRed
1 րոպե
285 դիտում
Վրաստանում այսօրվանից հարսանիքները, հոգեհացի արարողություններն ու նմանատիպ միջոցառումներն արգելվում են: Այս մասին նշված է կառավարության կողմից կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացվելիք միջոցառումների մասին ընդունված հրամանագրում: Արգելքը կգործի մինչև ապրիլի 21-ը, փոխանցում է Aliq.ge-ն։
Մասնավորապես, հրամանի համաձայն.
- Արտակարգ դրության ընթացքում արգելվում են «հավաքների և ցույցերի մասին» Վրաստանի օրենքով ենթադրված հավաքներն ու ցույցերը:
- Արգելվում է հանրային վայրերում ավել քան 10 ֆիզիկական անձանց հավաքը: Այս հոդվածի ներքո ենթադրվում են ինչպես բացօթյա, այնպես էլ փակ հանրային տարածքները, եթե դրանք բնակության նպատակի չեն ծառայում:
- Արգելվում են այնպիսի սոցիալական միջոցառումները, որոնք կապված են 10-ից ավելի ֆիզիկական անձանց հետ (օրինակ՝ հոգեհաց, հարսանիք և այլ միջոցառումներ)։
Հանրային վայրերում 10-ից ավելի ֆիզիկական անձանց հավաքի մասին արգելքը չի վերաբերում.
- Բուժհաստատություններին, պետհաստատություններին, զինվորական ուժերին, քրեակատարողական հիմնարկներին, իրավապահ մարմիններին
- Հանրային տրանսպորտին, եթե արտակարգ դրության ժամանակ չի դադարեցվել դրանց գործունեությունը
- շինարարական-ենթակառուցվածքային աշխատանքների իրականացմանը
Հիշեցնենք, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Վրաստանի կառավարությունը մարտի 21-ին հայտարարեց արտակարգ դրության մասին, որը կտևի մինչև ապրիլի 21-ը:
Վրաստանում հարսանիքները, հոգեհացերն ու նմանատիպ միջոցառումներն արգելելու մասին որոշումը ուժի մեջ է մտել այսօրվանից:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
WRed
1 րոպե
39,030
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 290-ի. մանրամասներ
WRed
571
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 571-ի
WRed
1 րոպե
449
Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների գրեթե 90 տոկոսը
WRed
976
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Տարածաշրջանային լարվածություն և ներքին զարգացումներ աշխարհի տարբեր կետերում
1 րոպե
75
Լուրերը մեկ տողով. Գյուղատնտեսական աջակցություն, գերիների վերադարձի հարց, Ուկրաինայի բանակցություններ և նավթի գների աճ
1 րոպե
106
Լուրերը մեկ տողով. Անտառվերականգնումից մինչև միջազգային լարվածություն
1 րոպե
105
Լուրերը մեկ տողով. Քաղաքական հայտարարություններ , սոցիալական ծրագրեր
1 րոպե
104