Այլ

Իրանում մեկ օրվա ընթացքում 122 մարդ է մահացել կորոնավիրուսից

WRed 254 դիտում
Իրանում մեկ օրվա ընթացքում 122 մարդ է մահացել կորոնավիրուսից

Իրանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 1700-ից ավելի մարդ, մահացել է 122-ը: Վարակվածների ընդհանուր թիվն Իրանում մոտենում է 25 000-ի, մահացածների թիվը` 2000-ի: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանփուրին:

 

«Անցյալ օրվա ընթացքում երկրի տարբեր նահանգներում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության 1762 նոր դեպք: Այս դեպքերը հաշվի առնելով` վարակվածության ընդհանուր դեպքերի քանակը հասել է 24 811-ի: Ցավոք, անցյալ օրվա ընթացքում մահացել է 122 մարդ, նրանց հաշվի առնելով` մահվան ելքերի թիվը հասել է 1934-ի»,-տեղեկացրել է Ջահանփուրը:

Նա նշել է նաև, որ 8913 մարդ ապաքինվել է կորոնավիրուսից:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250