Քաղաքականություն
ԿԲ-ում հարկատուներն իրենց վճարած հարկերով ունեն 377 մլրդ դրամ, որը ժողովրդի փողն է. Մարուքյան
WRed
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի մոտ արտակարգ դրության պայմաններում տեղաշարժի սահմանափակումները անպատասխն հարցեր են առաջացրել:
Նրա խոսքով` աշխարհի որևէ երկրում չկա այնպիսի վիճակ, որ մարդկանց ասեն՝ նստեք տանը, և նրանց հացի խնդիրը չլուծեն։
Խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում, նա ընդգծեց օրավարձով աշխատող քաղաքացիների հարցը, որոնք տանն են մնալու և հետևաբար գումար չեն վաստակելու:
«Այս պահին Կենտրոնական բանկում հարկատուներն իրենց վճարած հարկերով ունեն 377 մլրդ դրամ, որը ժողովրդի փողն է և թիրախային խմբերին պիտի ուղղվի»,- ասել է Մարուքյանը: