Քաղաքականություն

Մենք հնարավորություն ենք տալիս, դուք էլ, որ նոստալգիայի մեջ եք, գնացեք, վերստեղծեք․ վարչապետ

WRed
Մենք հնարավորություն ենք տալիս, դուք էլ, որ նոստալգիայի մեջ եք, գնացեք, վերստեղծեք․ վարչապետ

Ես բազմիցս լսել եմ ջղայնացած խոսակցություն՝ «ինչպես գյոզալ կոլխոզները քանդեցին»: Մենք ասում ենք՝ Ստալինը զենքի ուժով է դրանք ստեղծել, մենք հնարավորություն ենք տալիս, դուք էլ, որ նոստալգիայի մեջ եք, գնացեք, վերստեղծեք։ Այս մասին ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Խոսելով ոռոգման ջրի բարձր արժեքի մասին՝ վարչապետը շեշտեց, որ ոռոգման ջուրը վաճառում ենք 1 խմ-ը՝ 11 դրամով, բայց այդ ջրի արժեքը կրկնակի, եռակի, քառակի ավել է, գյուղացին պոմիդոր է ցանում ոչ նորմատիվային հողերի վրա, ջրում է հինգ անգամ առանց ջրաչափման, և ստացվում է, որ պոմիդորի աճեցումը սուբսիդավորվում է:

 

«Կոպիտ ասած՝ 1 մլն դրամի ջուր ենք ծախսում, որ 200 հազարի պոմիդոր ստանա գյուղացին: Հարց՝ կարո՞ղ է ավելի ճիշտ է այդ գումարը տալ: Փոխարենը ուրիշ տեղեր մարդիկ ասում են՝ մեզ տվեք խորանարդ մետրը 100 դրամով, բայց սահմանափակումներ մի դրեք, տվեք՝ ինչքան ուզում ենք: Ես առաջարկում եմ գյուղատնտեսության ոլորտի լացուկոծի քաղաքականությունը փոխակերպել իրավիճակը հասկանալու, ռազմավարական քայլերով առաջ գնալու քաղաքականության»,- ասաց Փաշինյանը:


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից