Այլ

Իտալիայում կորոնավիրուսով հիվանդ 10 նորածին է հոսպիտալացվել. ՌԻԱ Նովոստի

WRed 309 դիտում
Իտալիայում կորոնավիրուսով հիվանդ 10 նորածին է հոսպիտալացվել. ՌԻԱ Նովոստի

Հյուսիսային Իտալիայի Լոմբարդիա շրջանի Պավիա քաղաքի Սան Մատեո կլինիկական հիվանդանոցի մանկաբուժական բաժանմունքում կորոնավիրուսով վարակված 10 նորածին երեխա է բուժվում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով իտալական La Provincia Pavese պարբերականին:

Բժիշկները նորածինների վիճակը գնահատում են բավարար: Մանկաբուժական բաժնի վարիչ, պրոֆեսոր Ջանլուիջի Մարսելիայի խոսքով՝ դեպքերից ոչ մեկում ներարգանդային վարակ չի գրանցվել:

«Բոլոր երեխաների վարակումը տեղի է ունեցել ծնվելուց քիչ ժամանակ անց, մերձավոր հարազատների, առաջնահերթ՝ վարակված մոր հետ շփվելու հետևանքով»,-բացատրել է բժիշկը:

Իտալիայում նորածինների շրջանում կորոնավիրուսի թեստ անցկացվում է բացառիկ դեպքերում, առաջին հերթին, երբ վարակված է լինում մայրը:

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250