Քաղաքականություն

100 հազար դրամ կտրվի աշխատանք չունեցող հղիներին. մանրամասներ

WRed
100 հազար դրամ կտրվի աշխատանք չունեցող հղիներին. մանրամասներ

Կառավարությունը 100.000 ՀՀ դրամի չափով միանվագ նպաստի ձեւով աջակցություն տրամադրի աշխատանք չունեցող այն հղիներին, որոնց ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում։

 

 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ներկայացնելով նախագիծը ասաց. «Միջոցառման շահառու է հանդիսանում այն հղի կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք եւ ում ամուսինն ազատվել է աշխատանքից՝ 2020 թվականի մարտի 13-ից մինչեւ մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում եւ չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում»,- ասաց Զարուհի Բաթոյանը։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարող է դեպք լինել, որ այս ընթացքում հղի կնոջ ամուսինը ինչ-ինչ պատճառներով մահացել է եւ այս դեպքում՝ եւս նա պետք է օգտվի աջակցությունից:

 

ՄԻՊ Արման Թաթոյանը մեկ այլ դեպք նշեց, որ ասենք կինը բռնության պատճառով հեռացել է ամուսնուց, միայնակ է ապրում: Վարչապետը նկտեց, որ նման շեշտադրում պետք չի անել, որովհետեւ դա որոշակի չարաշահումներ դուռ կարող է բացել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից