Քաղաքականություն

Չարենցավանում ելումուտի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշումը վերացվել է. մարզպետ․ Tert

WRed
Չարենցավանում ելումուտի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշումը վերացվել է. մարզպետ․ Tert

ՀՀ պարետի որոշումը՝ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում ելումուտի սահմանափակումների վերաբերյալ, վերացվել է:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, նշելով, որ առաջիկայում կլինի պաշտոնական հայտարարություն:

Նշենք, որ քիչ առաջ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում էր հրապարակել, համաձայն որի՝ ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում, բացառությամբ Ֆանտան վարչական բնակավայրի, կկիրառվեն սահմանափակումներ:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից