Պատահարներ

Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի 2 դեպք. մարզպետ

WRed 1 րոպե 841 դիտում
Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի 2 դեպք. մարզպետ

Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք, Ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

 

«Առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես։ Երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է։ Իրավիճակի կառավարման բոլոր քայլերն իրականացված են, բոլոր հավանական կոնտակտային անձիք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են, գտնվում են հատուկ հսկողության տակ։

Հիվանդները տեղափոխվել են մասնագիտացված բուժ հաստատություն, իրենց լավ են զգում։

Բոլորիս խաղաղություն և առողջություն եմ մաղթում», - գրել է նա։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից