Հասարակություն
Աննա Հակոբյանի անակնկալը հակառակորդի գնդակից վիրավորում ստացած տղային և գյումրեցի 13-ամյա աղջկան
WRed
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր գեղեցիկ անակնկալ է մատուցել բժշկական կենտրոնում բուժում ստացող երեխաներից երկուսին` Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած տղային և Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված աղջնակին:
[030e7d248f2caa5260567227fcbc9096.jpg]
Երեխաներին է հանձնվել Աննա Հակոբյանի կողմից ուղարկված նվերներն ու բարեմաղթանքների բացիկները:
«Վարչապետն ու ես ցանկանում ենք, որ ձեր կյանքում փորձությունները մնան անցյալում, առողջ եղեք»,- գրել է Աննա Հակոբյանը:
[59fa03e237713f0d46e08e3901433122.png]