Հասարակություն

Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Սևան-Երևան ճանապարհահատվածներում, դեպի Տավուշի մարզ, գործելու են հսկիչ անցակետեր

WRed
Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Սևան-Երևան ճանապարհահատվածներում, դեպի Տավուշի մարզ, գործելու են հսկիչ անցակետեր

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և տեղեկացրել, որ, պարետի նոր ցուցման համաձայն, ապրիլի 1-ին՝ ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ, երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

 

«Այսօր՝ ժամը 14:00-ից, մարզ մտնող բոլոր ճանապարհների՝ Վարդենյաց լեռնանցքում, Սոթք- Քարվաճառ, Սևան-Երևան ճանապարհահատվածներում, դեպի Տավուշի մարզ, ինչպես նաև սահմանված բնակավայրերում գործելու են հսկիչ անցակետեր:

Հսկիչ կետերում, միջմարզային և միջհամայնքային ճանապարհներին ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին աջակցում են Գեղարքունիքի մարզպետարանի, ՏԻՄ-երի և առողջապահության մարզային կառույցների աշխատակիցները:

[0fb6f1220866d9a596693092802113a3.jpg]

 

Ճշգրտվում են քաղաքացիների տեղաշարժի պատճառները, կատարվում են ջերմաչափումներ և անհրաժեշտ այլ գործողություններ: Միջոցառումներն ավելի կանոնակարգված իրականացնելու և բնակչության տեղաշարժը սահմանափակելու նպատակով պատկան մարմիններն աշխատում են համագործակցված, ըստ սահմանված կարգի»,- գրել է Գնել Սանոսյանը:

 

[e3aaf010ea6011d851a7758e36bea272.png]

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից