Հասարակություն

Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում

WRed 1 րոպե 352 դիտում
Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում՝    

Ապրիլի 5-ի ցերեկը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 7-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ 

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, 7-8-ն աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 10-12 աստիճանով։ 

[fdb19d6fbbc505ad1f1f57219ae7624a.jpg]

 

Երևան քաղաքում՝

Ապրիլի 5-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-17 մ/վ արագությամբ։

 

[57521fb1ca9d02e1f79834ff17ec4715.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250