Հասարակություն

Այս մռայլ օրերին ուզում ենք ձեզ հետ կիսվել պայծառ նորությամբ. Աննա Հակոբյան

WRed
Այս մռայլ օրերին ուզում ենք ձեզ հետ կիսվել պայծառ նորությամբ. Աննա Հակոբյան

«Ժպիտների քաղաք» հիմնադրամի շահառուներից Լիայի վիրահատությունը շատ լավ է անցել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: «Այս մռայլ օրերին ուզում ենք ձեզ հետ կիսվել պայծառ նորությամբ. «Ժպիտների քաղաք» հիմնադրամի շահառուներից Լիայի վիրահատությունը շատ լավ է անցել:

17-ամյա գեղեցկուհու մոտ ախտորոշվել էր օստեոսարկոմա, և քիմիաթերապևտիկ բուժման մի քանի կուրսից հետո, ոտքը փրկելու համար, էնդոպրոթեզավորման անհրաժեշտություն էր առաջացել: Աշխարհում տիրող իրավիճակը և արտակարգ դրությունը լուրջ խոչընդոտներ էին ստեղծել կենսական նշանակություն ունեցող էնդոպրոթեզը ՀՀ բերելու հարցում, սակայն պատրաստակամ ու բարի մարդկանց շնորհիվ մենք կարողացանք այն ժամանակին հասցնել Հայաստան:

Էնդոպրոթեզի արժեքը կազմեց շուրջ 7000 եվրո‼️ :

Վերջույթապահպան վիրահատությունն անվճար կատարել է «Նաիրի» բժշկական կենտրոնում Օրթոպեդիկ ուռուցքաբանության և ոսկրային ախտաբանության կլինիկայի ղեկավար Գալուստ Գալուստյանը:

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում այն բոլոր կառույցներին ու անհատներին, առանց որոնց օգնության մենք չէինք կարողանա կյանքի կոչել այս ամենը.

 

ՀՀ Փոխվարչապետ Tigran Avinyan / Տիգրան Ավինյան-ի գրասենյակի Մարդասիրական օգնության ծրագրերի վարչությանը` թղթաբանական գործընթացն արագացնելու համար,

Նաիրի» բժշկական կենտրոնին և անձամբ Նարինե Մամիկոնյան-Քուշկյանին ու Գալուստ Գալուստյանին՝ վիրահատությունն իրականացնելու համար:

Անսահման շնորհակալ ենք նաև մեր բոլոր նվիրատուներին, որոնք այս բարդ ժամանակաշրջանում շարունակում են աջակցել մեզ՝ գիտակցելով, որ քաղցկեղը չի սպասում:

Մեր Լիան կշարունակի բուժումը Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250