Պատահարներ

Հյուսիսային պողոտայի դեպքը կապված էր արտակարգ դրության հետ. Մհրյանը մեկնաբանում է

WRed 1 րոպե 218 դիտում
Հյուսիսային պողոտայի դեպքը կապված էր արտակարգ դրության հետ. Մհրյանը մեկնաբանում է

«Ոստիկանները ցանկացել են կանգնեցնել քաղաքացուն և ստուգել փաստաթղթերը, քաղաքացին, սակայն, փախչել է»։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ անդրադառնալով Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած դեպքին:

«Տեղի ունեցածը կապված է եղել արտակարգ դրության հետ: Ոստիկանը հետապնդել է  կանգնեցրել է, ճշտել է, ոչ մի հարկադրանքի միջոց չի կիրառվել», - պարզաբանել է Մհրյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են երկու ոստիկաններ Հյուսիսային պողոտայում հետապնդում քաղաքացուն՝ վազելով նրա հետևից։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից