Հասարակություն
Արարատի մարզում կորոնավիրուսի 2 նոր դեպք կա, վարակակիրների ընդհանուր թիվը 175 է․ մարզպետ
WRed
Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք։ Վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
«Ցավոք, Արտաշատի բժշկական կենտրոնում առավոտյան արձանագրվել է մահվան դեպք։ Երևան քաղաքի բնակիչ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա։
Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ Հիմա, առավել քան երբևէ, պետք է լինենք պատասխանատու և համախմբված։ Տանը մնալով օգնում ենք մեր երկրին հաղթահարել այս լուրջ մարտահրավերը։
Առողջ եղեք»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում զոհերի թիվը հասավ 10-ի. հաստատվել է կորոնավիրուսով վարակման 40 դեպք
WRed
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 881 է
WRed
Կորոնավիրուսով վարակված 4-ամյա փոքրիկը դեմքի վիրահատության է ենթարկվել. Արմեն Մուրադյան
WRed
Կորոնավիրուսի վարակման 16 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 937-ի. մեկ մարդ մահացել է
WRed