Պատահարներ

Երևանում բախվել են Volkswagen Golf-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր

WRed 1 րոպե 228 դիտում
Երևանում բախվել են Volkswagen Golf-ն ու Ford Transit-ը.  կա վիրավոր

Ապրիլի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:40-ի սահմանում Սասունցի Դավիթ-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են «Volkswagen Golf» և «Ford Transit» մակնիշների ավտոմեքենաները։ Այդ մասին գրում է shamshyan.com-ը:

Բախման հետևանքով Ford-ը կողաշրջվել է, իսկ վարորդն էլ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Կողաշրջման հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից