Պատահարներ

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Ford-ը. կա 6 վիրավոր. Shamshyan

WRed 1 րոպե 952 դիտում
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Ford-ը. կա 6 վիրավոր. Shamshyan

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Haise և Ford մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և փրկարարները: Օպերատիվորեն են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 65 խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Haise-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, խաչմերուկը կարգավորող լուսակիրին ու գովազդային վահանակին՝ կոտրելով դրանք: Գ. Շամշյանը հայտնում է, որ Haise ավտոմեքենան հաշվառված է Թալինի հիվանդանոցի հաշվեկշռում և Թալինի հիվանդանոցից հիվանդ էին տեղափոխում «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

 

[61b3ae8ecfd9fa64a20ee618286476ba.jpg]

 

 

Տուժածների մեջ էլ շտապօգնության մեքենայի վարորդն է, բժիշկը, հիվանդանոց տեղափոխվող հիվանդը, ևս 1 հոգի, իսկ մյուս վիրավորը Ford-ի վարորդն է: Դեպքի վայրի հարևանութամբ գտնվող մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենան միացրած է եղել լուսաձայնային ազդանշանները և Ford-ը պետք է զիջեր նրան: Այդ տեղեկությունը ճանապարհային ոստիկանությունը ճշտում է: 

 

[2aaf112e5de6e9122ed07611c5c740e1.jpg]

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից