Պատահարներ

Ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկված կնոջ խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվելել

WRed 206 դիտում
Ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկված կնոջ խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվելել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տվյալները, Հալաբյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել Արարատի մարզի մի բնակչուհու։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 10 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ըստ կնոջ հայտնածի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, պահել է իր օգտագործման համար։

Նշանակվել է փորձաքննություն։

 

Նախապատրաստվում են նյութեր։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից