Պատահարներ

Խոշոր ավտովթար Նորագավիթի ճանապարհին․ բախվել է 3 ավտոմեքենա

WRed 1 րոպե 375 դիտում
Խոշոր ավտովթար Նորագավիթի ճանապարհին․ բախվել է 3 ավտոմեքենա

Երևանում այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ժամը 19:20-ի սահմանում Նորագավիթի նորակառույց ճանապարհին բախվել են Opel Astra մակնիշի 36 FX 249 համարանիշի, Lexus GX 470 մակնիշի 35 XR 531 համարանիշի և Hyundai Elantra մակնիշի 30 ՍԼ 485 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Բախման հետևանքով Lexus-ը կողաշրջվել է: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ը, որը բախվել է Lexus ին, Lexus-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է Hyundai Elantra-ին և կողաշրջվել: Բախման հետևանքով վնասվել է նաև ճանապարհի բետոնե արգելապատնեշը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից