Պատահարներ

Գեղարքունիքի մարզում ջրահեղձ եղած երիտասարդն ընկերոջ հետ գնացել էր ձուկ բռնելու

WRed 1 րոպե 242 դիտում
Գեղարքունիքի մարզում ջրահեղձ եղած երիտասարդն ընկերոջ հետ գնացել էր ձուկ բռնելու

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Վաղաշեն գյուղի խոտհարքի տարածքում գտնվող Ագրիջա գետում քաղաքացի է ջրահեղձ եղել: Փրկարարները ջրից դուրս են բերել Վաղաշեն գյուղի բնակիչ՝ 37-ամյա Լևոն Հովհաննիսյանի դին:

 

ArmDaily.am-ի հետ զրույցում Վաղաշենի համայնքապետ Արթուր Սուվարյանը նշել է, որ վերջին հետ դեպքի ժամանակ ընկերն է եղել, ով էլ զանգահարել է փրկարար ծառայություն: 

«Դեպքի առթիվ հարուցված քրեկան գործ կա, մանրամասներին տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ ընկերոջ հետ գնացել է ձուկ բռնելու: Շատ լավ, աշխատասեր անձնավորություն էր, կռվարար չէր ընդհանրապես»,- ասաց համայնքապետը: 

Սուվարյանը նաև նշեց, որ Լևոնն ամուսնացած էր. «Ապրում են հայրական տանը, ծնողների, եղբոր ընտանիքի հետ: Լևոնը 3 անչափահաս երեխա ունի, փոքր տղան 1 տարեկան է ընդամենը»:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից