Պատահարներ

Երևանում սպանության կասկածանքով որոնվող 53-ամյա տղամարդուն հայտնաբերել են կախված

WRed 1 րոպե 1,443 դիտում
Երևանում սպանության կասկածանքով որոնվող 53-ամյա տղամարդուն հայտնաբերել են կախված

Այսօր՝ առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի 5-րդ նրբանցի 14/7 հասցեում բետոնե սյունից տաղամարդու դի կա կախված։ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները նշված հասցեում պարանով կախված վիճակում հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 53-ամյա Գարիկ Բաղդասարյանի դին։ Փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Բաղդասարյանը որպես կասկածյալ որոնվում էր ապրիլի 16-ին Նոր Արեշ 26 փողոցի 64 տան բնակիչ՝ 62-ամյա Արամայիս Ա-ին սպանելու մեջ։ 


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից