Այլ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն 60 օր ներգաղթյալ չի ընդունի

WRed 1 րոպե 267 դիտում
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն 60 օր ներգաղթյալ չի ընդունի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեպի ԱՄՆ միգրացիայի վերաբերյալ արգելքը կգործի 60 օր: Որոշումն առաջին հերթին վերաբերելու է այն օտարերկարցիներին, որոնք նպատակ ունեն ԱՄՆ-ում ձեռք բերել մշտական կացության իրավունք՝ «գրին քարտ»:

«Ճիշտ չէր լինի և արդար չէր լինի, որ աշխատանքի տեղերը զբաղեցնեին արտերկրից եկած միգրանտները, տեղի ամերիկացնիների փոխարեն, որոնք կորոնավիրուսի բռնկման հետևանքով կորցրել են իրենց աշխատատեղերը»,-ասել է Թրամփը:

Ըստ աղբյուրի՝ արգելքը չի վերաբերելու զբոսաշրջիկներին, ուսանողներին: Կախված իրավիճակից՝ որոշմամբ սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել:

«Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ որոշման նպատակն է պաշտպանել ԱՄՆ-ի աշխատաշուկան օտարերկրա քաղաքացիների հոսքից:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250