Պատահարներ

«Վանաձոր» ՔԿՀ-ում 14 կալանավոր հացադուլ են անում

WRed 1 րոպե 168 դիտում
«Վանաձոր» ՔԿՀ-ում 14 կալանավոր հացադուլ են անում

«Վանաձոր» ՔԿՀ-ում 14 կալանավոր հացադուլ են անում։ Այս մասին հայտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Այսօր առավոտյան ՀՔԱՎ-ը ահազանգ է ստացել Վանաձոր ՔԿՀ-ից։

ՔԿՀ-ում այս պահին 14 հոգի հացադուլի մեջ են։ Նրանցից 10-ը ՔԿՀ պետին դիմում է գրել՝ բողոքելով, որ իրենց վաղաժամկետ չեն ազատում։ Մյուս 4-ի բողոքը կապված է նախկինում դատախազության անօրինական գործողությունների հետ, որի արդյունքում, նրանց պնդմամբ, անօրինական որոշումներ են կայացվել իրենց նկատմամբ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից