Պատահարներ

Տղամարդը «կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

WRed 1 րոպե 197 դիտում
Տղամարդը «կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ա. Ավետիսյան փողոցի 76 շենքի բակից «կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ավդիշոևի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը նշված փողոցի բնակիչ՝ 34-ամյա Ստյոպա Չ-ն է ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Անտոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։



 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից