Պատահարներ

Բեռլինի բնակիչները ընդդեմ կարանտինի դուրս են եկել ցույցի. ոստիկանությունը բերման է ենթարկել 100 հոգու

WRed 1 րոպե 210 դիտում
Բեռլինի բնակիչները ընդդեմ կարանտինի դուրս են եկել ցույցի. ոստիկանությունը բերման է ենթարկել 100 հոգու

Հարյուրավոր բեռլինցիներ այսօր հավաքվել և բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ կարանտինային սահմանափակումների, որոնք կիրառվում են իշխանությունների կողմից կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում, տեղեկացնում է «Regnum. ru» գործակալությունը։

Ակցիան պետք է անցկացվեր Ռոզա Լյուքսենբուրգի անվան հրապարակում, սակայն ոստիկանությունը փակել է հրապարակ տանող ճանապարհը։ Սակայն մի քանի հարյուր ցուցարարներ կարողացել են իրենց պահանջը ներկայացնել իշխանություններին։ Հիմնական պահանջը եղել է «սահմանադրական իրավունքների վերականգնումը»։ Սահմանափակումները, ըստ ցուցարարների, քաղաքացիական, տնտեսական իրավունքների խախտում է։

Հավաքին մասնակցել են Գերմանիայի մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ: Ցույցը հսկել են 200-ից ավելի ոստիկաններ: Ինչպես հայտնում է Գերմանիայի ոստիկանությունը, բերման է ենթարկվել 100 մարդ, որոնք չեն պահպանել սոցիալական հեռավորությունը: 

 

Ներկա պահին Գերմանիայում կա կորոնավիրուսի հաստատված 155 054 դեպք: Մահացել է 5767-մարդ, առողջացել 109 800-ը: 

 

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից