Պատահարներ

«Կուկուռուզնիկի ոլորանում» մոտոցիկլավարի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել

WRed 1 րոպե 253 դիտում
«Կուկուռուզնիկի ոլորանում» մոտոցիկլավարի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել

Ապրիլի 29-ին մոտոցիկլավարի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասն հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 11։50-ի սահմանում Hayasa մակնիշի AՍ 346 համարանիշի մոտոցիկլավարը Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց ընթանալիս ժողովրդին հայտնի «Կուկուռուզնիկի ոլորանում» դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ Դ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է մոտոցիկլավարի ինքնությունը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից